«Համախմբվե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, ապահովե՛լ ազգի վերածնունդը». «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ելնելով երկրում ստեղծված օրհասական իրավիճակից և ընդունելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարերով ձևավորված ազգապահպան դերը, առաջարկում ենք բոլոր առողջ ուժերին և անհատներին իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝

1. համախմբվե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո՝ վերջապես ձևավորելով համազգային ցանցային համակարգող մարմին, որը կգործի նախաձեռնողական ռեժիմով և կպլանավորի ու կիրականացնի համազգային շարժում.

2․ ապահովե՛լ ազգի վերածնունդը վերջապես ռազմավարական ծրագրային հենքով՝ հասցնելով ավելորդ հույզերը նվազագույն, իսկ սառնասրտությունն ու ծրագրային մոտեցումն առավելագույն մակարդակների:

Հարկ ենք համարում նշել, որ «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբը և համակիրներն 1-ին գործընթացում պատրաստ են մասնակցել իրենց ուժերի չափով, իսկ 2-րդ գործընթացում նշված ռազմավարական ծրագրի (ներառյալ անցումային փուլի ճանապարհային քարտեզ) մշակումն ապահովել ամբողջապես և արագացված ռեժիմով:

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբ
27.04.2024

Տեսանյութեր

Լրահոս