35-ամյա Վլադիմիր Մ.-ն կալանավորվել է
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 24-ին Մրգանուշ բնակավայրի Նժդեհի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա Վլադիմիր Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: