Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին

«Ես սրան սպասում էի, որ նման խուլիգանություն պիտի անեն իմ հանդեպ, իմ տղայի հանդեպ՝ փորձելով ինձ լռեցնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը լինելով ոսկեպարցի, բողոքի առաջին իսկ օրերին պայքարում էր տավուշցիների հետ մեկտեղ:

«Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ես իմ պայքարից հետ չեմ կանգնելու, պայքարելու եմ իմ հողի համար, որ թուրք շան ոտքը չմտնի մեր տարածք: Իմ սկզբունքն է՝ մահ կամ ազատություն: Սրանով ինձ չեն վախեցնելու եւ արդարությունը կհաղթի»,-ասել է նա:

Մախսուդյանը նշել է, որ խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը վերաբերում է երկրապահի անդամների հետ կապված միջադեպին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել, այնուհետեւ ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին:

Տեսանյութեր

Լրահոս