Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը:
Այս տարվա առաջին կեսին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները:
Զինվորական կեցավայրում բռնկված հրդեհից տուժած երեք զինծառայողներից երկուսը շարունակում են շնչուղիների այրվածքներով մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 335 օր:
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է EurAsia Daily-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։
Կալիֆորնիայի Հաֆ Մուն Բեյ ծովափնյա քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել, ևս 1 մարդ ծանր վիրավորում է ստացել:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։
Նոր Զելանդիայի ապագա վարչապետ Քրիս Հիփկինսը հայտարարել է, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության, համաշխարհային գնաճի ազդեցության վրա:
Պրահայում Նիկոլն Ալիևի ձեռքին մի մեծ գործիք է դրել, դրանով իսկ կաշկանդելով ՌԴ խաղաղապահ առաքելության գործողությունները: Եվ ցավալին այն է, որ Նիկոլը դա արել է միտումնավոր:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան է ներմուծվել 55,8 մլն դոլարի կաթ և կաթնամթերք, ինչը 184,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա տվյալներից:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ. մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Պետական բյուջեի կատարման «պատմական ռեկորդներից» են խոսում. ո՞ւմ են պետք այդ ռեկորդները, երբ զինվորներն այնպիսի պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, որ սովորական թվացող կենցաղային իրավիճակում մեծաթիվ զոհեր ենք ունենում, ոչնչով չպատճառաբանված զոհեր։ Ընտանիքներ են որբանում, մարդիկ իրենց զավակներին ու ամուսիններին են կորցնում, երիտասարդ տղաներ են զոհվում ոչ միայն մարտի դաշտում, այլև մարտի դաշտից հեռու, զուտ այն պատճառով, որ իշխանություններն անտեսել են զինվորի կարիքները ու ժամանակին չեն ապահովել նվազագույն պայմաններ։
Եթե քաղաքական մրցակցության մեջ իշխանական PR մարտավարական ինքնապաշտպանական մանյովրները հանուն իշխանության պահպանման որքան էլ անընդունելի, բայց հասկանալի են քաղաքականության օրենքների տեսանկյունից, սակայն պետություն ներկայացնողների վարքաբանությունը այսպիսի դեպքում, ոչ թե մերժելի և անընդունելի է, այլ խոսում է այս իշխանության և պետություն հասկացության կատեգորիկ անհամատեղելիության մասին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքայն իրէջում գրել է․ «Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման կարևորությանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեծ ական է համարում գործող իշխանությունների այն մոտեցումը, թե իրենք ոչինչ անել չեն կարող Արցախի հարցում, և, որ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է:
«Բոլոր պետությունները չէ, որ ունեն Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն, եթե այն կա, ուրեմն պետություն է: ԳԱԱ առկայությունը պետության առկայությունն է: Ստեղծված իրավիճակում, երբ թշնամի երկիրն ընդլայնում է իր ակադեմիան, նոր բաժիններ է բացում, մեծ թափով ակադեմիական գրոհ է սկսել աշխարհով մեկ, դու բռնում, ինստիտուտներն ես փակում, որ ի՞նչ: Ընդհակառակը, պետք է կանչեն պատմության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչներին, խորհրդակցեն, եթե մտահոգ են երկրի ճակատագրով»,- շեշտեցին գիտաշխատողները:
Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։
Արցախը հայտնվել է բավականին բարդ վիճակում. Արցախում ապրող մեր հայրենակիցները, որոնք ավելի վաղ կոմպրոմիսի էին գնացել Արայիկ Հարությունյանի հետ՝ իմանալով, թե ո՞ւմ են պատկանում ցանքատարածությունները՝ Հորադիզից մինչև Սանասար, կամ ինչո՞ւ այնտեղ ինժեներական աշխատանքներ չէին տարվում, հիմա հայտնվել են աղետալի վիճակում։
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից սրտի վիրահատությունից հետո:
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիտեցի Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը (#HardTalK) մեդիահսկայի համբավ ունեցող Ստեֆըն Սակուրի հետ BBC-ի եթերում: Սա 2020 թ-ից հետո 2-րդ կարևոր ամբիոնն էր Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների համար (առաջինը՝ Քովիդ-19-ի ժամանակ էր, 2020 թ., նփ-ի հետ, որը հայկական անվտանգային նարրատիվի տոտալ տապալում էր):
Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամներ, Ազգայի ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը
Ուղիղ մեկ տարի է, ինչ «հրթիռների գործը» դատարան է մտել, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այսօր հայտնի դարձավ, որ իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ըստ իրեն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Թալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Աֆղանստանում դեսպան Հասան Քազեմի Քումիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թալիբները հարգում են Իրանի իրավունքները ջրի նկատմամբ։
Մի օր աշխարհի հզորներն իրենց հարցերը կլուծեն: Իսկ մենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել, մեր սեփական խնդիրների վրա պարտավոր ենք կենտրոնանալ: «Ինձ միայն մեր խնդիրներն են հետաքրքրում , և ես կանեմ ցանկացած բան, որը մեզ է անհարժեշտ, մեր անվտանգություն է ապահովելու»: Սա է ճիշտ մոտեցումը:
Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: