168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզատ Ստյուարտն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը գտնվում է փակուղում: Ըստ նրա, ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը մարտահրավեր է արտաքին բոլոր խաղացողների համար: Այն խաղացողը, վերլուծաբանի խոսքով, որը կարողանա լուծել միջանցքի անխափան գործունեության վերականգնման հարցը, ձեռք կբերի որոշակի ազդեցություն ու առավելություն կողմերի նկատմամբ ու հատկապես՝ Հայաստանի:
ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։
Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:
Երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԹագուհի Թովմասյանը ՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայովդռնփակքննարկում էր նախաձեռնել, որը տապալվել էր, քանի որՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մերժել էր հրավերը՝ ո՛չ ինքն էր մասնակցել, ո՛չ էլպաշտպանական գերատեսչությունից այլ պաշտոնյայի էր նպատակահարմար գտելուղարկել:
Եթե Չինաստանը շարունակի մեծ քանակությամբ նավթ գնել Իրանից, ԱՄՆ իշխանություններն իրենց իրավունք կվերապահեն ուժեղացնել ճնշումը Պեկինի հանդեպ։
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից սկսած Թուրքիա այցելած ՌԴ քաղաքացիներին չեն տրամադրում կեցության իրավունք: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական մամուլին:
Այս գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշակի մանրամասներ է հայտնել՝ շեշտելով, որ դատաքննությունը դոփում է տեղում:
Նախարարության կողմից չի տրամադրվել նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների ձևավորման, հաշվարկման ու գոյացման սահմանված մեթոդաբանության վերաբերյալ տեղեկությունը:
Լեհաստանը պաշտոնապես Գերմանիայից թույլտվություն է խնդրել Leopard 2 մարտական տանկերն Ուկրաինային մատակարարելու համար: Գերմանիայի կառավարությունը BBC-ին հայտնել է, որ Բեռլինը Վարշավայից ստացել է դիմում՝ գերմանական արտադրության 14 տանկ Կիև արտահանելու հարցով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 23-ին Կոնգրեսի երկու պալատներին կոչ է արել հավանություն տալ այն օրինագծին, որն արգելում է հարձակողական զենքի և մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ-ում հերթական պարգևավճարները տալու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի նախօրեին կայացված որոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն ընդունելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը:
Կառավարություն կազմելու անհնարինության պատճառով խորհրդարանի արձակման մասին հայտարարության ստույգ ժամկետները գործող օրենսդրությամբ սահմանված չեն։ Սակայն հայտնի է, թե ով է լինելու նոր տեխնիկական կառավարության ղեկավարը:
Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ:
Կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել այն որոշումների իրականացմանը, որոնք կայացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2022 թվականին:
«Գազամատակարարման վերականգնման դեպքում անպայման պետք է կառուցվեն գազապաստարաններ, որպեսզի լինի գազ կուտակելու հնարավորություն: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ Քարվաճառի հիմնական էներգետիկ համակարգերը մնացել են թշնամու վերահսկողության տակ, էլեկտրաէներգիան անցնում է այն ճանապարհով, որը ՀՀ այս իշխանությունները նվիրել են թուրքերին, և իրավիճակն այս դեպքում առավել խնդրահարույց է»:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից 2022 թվականին ընդունված որոշումների կատարմանը։
Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Գուտերեշին ուղղված նամակում նշվում է նաև, որ 2022 թվականին Երևանը Բաքվին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ։
«Երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է անզգույշ լինեն և դիմեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին քաղաքական կոնսենսուսի հասնելու մեր անկարողության զոհ են դարձնում», – ընդգծել է Պոնսը:
Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Ճավա և Սումատրա կղզիների միջև ընկած Զոնդյան նեղուցում:
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի նախկին խոսնակ Թեյլոր Ֆյաթիշօղլուի (Իբրահիմով) նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Երեւանը կտրուկ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտատարածքային միջանցքներ չեն լինելու։ Հատկանշական է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են ընդհանրապես չհիշատակել Հայաստանը։
Երեկ իր ընտրությունից մոտ մեկ տարի անց իր պաշտոնը լքած Քրիստիննե Գրիգորյանն իր աշխատակազմին հայտարարել էր, թե այլ աշխատանքի առաջարկ է ստացել ու համաձայնել է դրան:
Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով: