Կոպտորեն խախտվել են իշխանությունների տարանջատման և անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքները. հայտարարություն

Հայտարարություն

Խորը մտահոգություն ենք հայտնում 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի ընդունած «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության կապակցությամբ։

Անընդունելի ենք համարում, որ օրենսդիր իշխանությունը նախաքննության սկզբնական փուլում գտնվող քրեական վարույթի վերաբերյալ հանդես է եկել միակողմանի և փաստացի մեղադրական բնույթի քաղաքական հայտարարությամբ։ Այսպիսով, կոպտորեն խախտվել են իշխանությունների տարանջատման և անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքները։

Ակնհայտ է, որ օրենսդիր իշխանության հրապարակային դիրքորոշումը նպատակ ունի դատական իշխանությանը դնելու անթաքույց ճնշման տակ՝ մեղադրական վերդիկտի ակնկալիքով։

Միևնույն ժամանակ, ծայրահեղ անընդունելի ենք համարում նշված հայտարությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու, ինչպես նաև Եկեղեցու ներքին գործերին ապօրինաբար միջամտելու լկտի փորձերը։

Ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների և հոգևորականների հասցեին՝ նշված հայտարարության մեջ ներկայացված պիտակումները դիտարկում ենք իշխանության յուրացմանն ուղղված քաղաքական արշավի համատեքստում, որի նպատակն է լռեցնելու այլակարծությունը, արգելակելու խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը և պատժելու քաղաքական ընդդիմախոսներին՝ արդարադատության համակարգն օգտագործելով որպես գործիք։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031