ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար: Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ՝ մի քանի տասնյակ երկրներից:
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ռուսաստանի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հաղորդում է Subrayado հեռուստաալիքը։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինի համար ոչ մի պատճառ չկար հրթիռակոծելու քաղաքացիական տարածքները, քաղաքները և ավանները. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին հուղարկավորել են ապրիլի 26-ին, մահից առաջ մոտ 200,000 եվրո է փոխանցել՝ Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքը մարելու համար, գրում է euronews.com-ը։ Մոնսինյոր Բենոնի «Դոն Բեն» Ամբարուսը, որը Հռոմում Ֆրանցիսկոսի բարեգործության և բանտերի հովվական խնամքի պատասխանատուն էր, իտալական լրատվամիջոցներին ասել է, որ իր մահից առաջ Պապն իր անձնական հաշվից 200,000 եվրո է նվիրաբերել մակարոնի գործարանին, որը գործում է Հռոմում անչափահասների բանտում՝ Casal del Marmo-ում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1,139-ի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Քաշմիրի շրջանում, երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է, հաղորդում է AFP-ն։
Կանադայի Վանկուվեր քաղաքում ֆիլիպինյան համայնքի կազմակերպած փողոցային փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները չեն նշել զոհերի ստույգ թիվը։ Բացի այդ, մի քանի մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Իրանի Բանդար Աբասի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Հորմոզգան նահանգում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, սգո օր է հայտարարվել, հայտնում է IRIB-ը։
Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու համար Վատիկան մեկնած Վահագն Խաչատուրյանը կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զեկույցի համաձայն՝ եթե 2019-ին Թուրքիայում ապրող տարեցների (65 և ավել տարեկան) թիվը կազմել է շուրջ 7.6 մլն, ապա վերջին 5 տարում նրանց թիվն աճել է 20.7 տոկոսով՝ 2025-ին կազմելով ավելի քան 9.1 մլն:
Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում 2-3 տարի է՝ 1.7 մլրդ դոլարի բացահայտումներից են խոսում։ Դեռ մեծ հարց է, թե վերջում ինչ կմնա այդ գումարից։ Իսկ որ 7 տարում 11 մլրդ դոլարը վատնել են, խոսքը չկա։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրի ընդհանուր բնակչության 61.5%-ը բնակվում է քաղաքներում։
Հշեցնենք, որ այսօր Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հուղարկավորությունը, որին մասնակցել են մի շաքր երկրների ղեկավարներ։
«Ակնհայտ է, որ իրենք ծառայում են թուրքին: Բայց իրենք արդեն գործում են իրենց խելքով: Ես նկատում եմ, որ ՔՊ-ական խաժամուժը մի տեսակ առանց իրար հերթ տալու՝ Նիկոլի համար ականջահաճո ինչ-որ բան է ուզում ասել: Տպավորություն է, որ սրանք հիմա գործում են Նիկոլի ինտելեկտով և թելադրանքով: Ընդ որում՝ այնտեղ ինտելեկտուալ հրետանի ունեն, որը նստած՝ Դաշնակցություն է վարկաբեկում, Ցեղասպանության ուրացման, այն կասկածի տակ դնելու վերաբերյալ բաներ են ասում, բայց դա ապարդյուն է: Իրենց կերպարը պարզ է: Ես հաճախ եմ ասել, որ մեր հասարակությունը զոհի է վերածվել, բայց աստիճանաբար մեր ժողովուրդը շտկում է ողնաշարը»:
Հռոմում ես նախագահ Վահագն Խաչատրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Նախկին քաղաքացիության հիման վրա Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի. ՀՀ-ն վարկանիշային աղյուսակում 3-րդն է, այս տվյալը հրապարակվել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Geostat-ի թարմացված զեկույցի համաձայն, 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 մարդու։ Հատկանշական է նաև, որ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը նախորդ […]
Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմայա։
«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեր-Պետրոսյանի այդ ելույթում տրված է անգերազանցելի գիտական և քաղաքական վերլուծություն, որը, ի դեպ, ոչ ոք կասկածի տակ չի առել մինչ այժմ։ Դա միաժամանակ գիտնականի և պետական գործչի ելույթ է, որտեղ այդ բոլոր գնահատականները տրված են, ընդհուպ մինչև՝ թե ինչպես է առաջացել Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովից հետո, և ինչպես է դրանից անմիջապես հետո Օսմանյան կայսրության կառավարությունը որդեգրել հայերին ըստ էության ցեղասպանելու, ոչնչացնելու քաղաքականությունը, որն իրականացրել է մի քանի տասնյակ տարի»։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ ՀՀԿ պատվիրակությունը՝ ՀՀԿ Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու կառավարող «Единая Россия» կուսակցության կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին:
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, Amanoo բնակելի թաղամասը կառուցող «Khakhamyan Heritage» ընկերության հիմնադիր Ավետիս Խախամյանն է։
Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ, ավելի քան 700 վիրավոր: Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մեհրդադ Հասանզադեն։
Փաշինյանն իշխանության էր գալիս, որ մաքսիմալ արդարություն լինի, բա ու՞ր է. Աննա Գրիգորյան
Իշխանությունը փորձում է քողարկել այս ողբերգական դեպքը. Տիգրան Աբրահամյան
Պետք է պայքարենք այս չարիքի դեմ ու ազատվենք ներքին թուրքից ու դավաճանից։
Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում։ Այդ մասին հաղորդում է իրանական ISNA պետական լրատվական գործակալությունը։
Տևական ժամանակ է՝ գիշերվա ժամերին կրակոցներ կան. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան