Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի

Նախկին քաղաքացիության հիման վրա Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 131 քաղաքացի. ՀՀ-ն վարկանիշային աղյուսակում 3-րդն է, այս տվյալը հրապարակվել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի թարմացված զեկույցի համաձայն, 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 մարդու։ Հատկանշական է նաև, որ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով։ Մասնավորապես, 2023 թվականին քաղաքացիություն է ստացել 3111 մարդ։

Վրաստանի քաղաքացիություն ստացածների մեծ մասը նախկինում Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Ավելի կոնկրետ, 2024 թվականին Ռուսաստանի 2361 քաղաքացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն։

Նախկին քաղաքացիության հիման վրա երկրների վարկանիշային աղյուսակն այսպիսին է.

  • Ռուսաստան- 2361 մարդ,
  • ԱՄՆ- 110 մարդ,
  • Հայաստան- 131 մարդ,
  • Ուկրաինա- 175 մարդ,
  • Իսրայել- 141 մարդ,
  • Հունաստան- 65 մարդ,
  • Թուրքիա- 97 մարդ,
  • Գերմանիա- 251 մարդ,
  • Միացյալ Թագավորություն- 32 մարդ,
  • Իրան- նշված չէ,
  • Այլ երկրներ -185 մարդ,
  • Քաղաքացիություն չունեցող անձին- 29 մարդ։

Նշենք, որ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար քաղաքացիները միայն մեկ քննություն են հանձնում, որով ստուգվում է վրաց լեզվի իմացութունը: Երբևէ Վրաստանի քաղաքացիություն չունեցած անձինք քննություն են հանձնում վրաց լեզվից, պատմությունից և օրենսդրությունից:

Տեսանյութեր

Լրահոս