Հռոմում ես Վահագն Խաչատրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը. Կայա Կալաս

Հռոմում ես նախագահ Վահագն Խաչատրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Ես վերահաստատեցի ԵՄ-ի ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի վերաբերյալ», – գրել է նա։

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը և Կայա Կալասն այսօր Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցած համաշխարհային առաջնորդների թվում էին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930