
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով տnւժածների թիվն ավելանում է

Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ, ավելի քան 700 վիրավոր: Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մեհրդադ Հասանզադեն։
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելը որևէ առնչություն չունի պայթյունի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հարավում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։