Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի Իրանին։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ է մտցրել «Ռուսնեֆտեգազ» նավթային ընկերության և մի շարք նավթավերամշակման գործարանների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարությունը։
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Թեհրանը վտանգավոր նախադեպ է համարել ԱՄՆ-ի՝ հնարավոր փոխհատուցումների համար իրանական ակտիվներն օգտագործելու ծրագրերը։
Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում են, իսկ խաղաղության բանակցությունները՝ կրկին փակուղու մեջ են։
Amnesty International-ի ներկայացուցիչ Էրիկա Գևարա Ռոսասը կոչ է արել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և դատել նրան Միջազգային քրեական դատարանում․ գրում է Al Jazeera-ն։
Սաուդյան արքայազնը, որը Սաուդյան Արաբիայի թագավորի հեռավոր ազգականն էր, մահացած է հայտնաբերվել Լոնդոնի շքեղ հյուրանոցներից մեկում, հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Առանց լույսի է մնացել երկրիմեծմասը, այդ թվում՝ Թբիլիսին։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել Է Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որոնք անցկացվում են արդեն 13-րդ գիշերն անընդմեջ: Նշվում է, որ ամերիկացիների հարձակումը հաջող է անցել։
ՌԴ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղի Wildberries պահեստներում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ Վաշինգտոնի հետ համաձայնությունների, և Միացյալ Նահանգները պետք է շարունակի ռազմական գործողություններն Իրանի դեմ:
Հունաստանը ԵՄ պաշտպանական ֆինանսական գործիքի՝ Security Action for Europe-ի (SAFE) շրջանակում ստացել է առաջին վճարումը 118,2 միլիոն եվրոյի չափով:
ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական հիմքերը, լուրջ հարված է իշխանության մեկ տարի շարունակ առաջ մղած պաշտոնական վարկածին։
Իրլանդիան Ուկրաինային հատկացնում է երկկողմ աջակցության նոր փաթեթ՝ 125 միլիոն եվրոյի չափով 2026 թվականի համար:
Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդի շրջանում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20000 մարդ է տարհանվել: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար։
Ամերիկայում անցկացված հեղինակավոր մրցույթում Թուրքիայի Քազդաղի լեռնային շրջանում ստացվող սև մեղրը 5-րդ տարին է, ինչ անընդմեջ հաղթում է «մուգ մեղրներ» անվանակարգում և ճանաչվում լավագույնը աշխարհում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրջ 35 րոպե տևած հանդիպումը, որը կայացավ Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ԱՍԵԱՆ-ի, արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, առաջին հայացքից որևէ բեկումնային արդյունք չտվեց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է այցելել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը: Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ պատրաստ է միջոցառման ժամանակ հանդիպել իսրայելցի պաշտոնակցի հետ:
Ծագումով քուրդ աթլետ Ջումալի Արսլանը պնդում է, որ իր ազգային պատկանելության պատճառով իրեն խոչընդոտել են մասնակցել Անթալիայում անցկացված «Աթլետիկայի աշխարհի քայլքի առաջնությանը»: Քուրդ մարզիկը Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի դեմ բողոք է ներկայացրել Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիա:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։ ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվել 170 կազմակերպության և 48 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։
Եթե մեկը կասի որ էս ծիրանը չի համապատասխանում եվրո ստանդարտներին գլուխը պատովը կտա։
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 17-ին հրթիռային հարված են հասցրել Քրդստանի աշխատավորների կուսակցության «Կոմալա» կենտրոնակայանին, որը գտնվում է Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավար շրջանի Սուլեյմանիա քաղաքի մոտակայքում:
2026 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 2%-ով և կազմել 1.9 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը կրկին հարցաքննելու են։