Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հետևում է մրցակցող իսրայելական կազմակերպված հանցավոր խմբավորումներին առնչվող բռնության հաճախակիացած դեպքերի մասին հաղորդագրություններին, որոնք հիմնականում վերաբերում են Թել Ավիվի, Յաֆֆայի և Հերցլիայի շրջաններին:
«ՔՊ-ի լուսանկարիչ», Նիկոլ Փաշինյանի համար աշխատած անձ, «մանդատագող» և այլն. այս որակումներով էին բազմաթիվ քաղաքացիներ հետընտրական շրջանում հիշում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, բայց Հովակիմյանն ինքն իր մասին ավելի լավ կարծիքի է։
Մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այս, քան այն կողմում. Նարեկ Կարապետյան
Մոսկվայի մարզում իրականացված ստուգումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիների վտարման և արտաքսման մասին ավելի քան 33 հազար որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 1001-ի։
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «եկեղեցին բարեկարգելու» անվան տակ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ փորձում էր գահից հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կաթողիկոսի հասցեին հնչեցնում էին վիրավորական խոսքեր, ասում էին, թե կաթողիկոսը «զավակ ունի» և պետք է հեռանա։
Շուրջ յոթ ամիս է անազատության մեջ եմ։ Ցավոք, այդ ժամանակամիջոցում մեր երկրում քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն ահագնացող չափերի են հասել։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Ռազմական աղբյուրը, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքին, Tasnim գործակալությանը հայտնել է, որ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանում որևէ կամրջի կամ էլեկտրակայանի, Թեհրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանի մի շարք ենթակառուցվածքային և էներգետիկ օբյեկտների:
Եվրոպական միության (ԵՄ) 16 երկրներում պետական պարտքի ծավալը առաջին եռամսյակի արդյունքներով հասել է աննախադեպ բարձր ցուցանիշների։ Այս մասին հուլիսի 22-ին պարզ է դարձել Եվրոստատի հրապարակած տվյալներից։
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 12,925.4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
«Երկրորդ օրն է Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20 ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։ Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ- ն է՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել , այցելել է նախարարը զորամաս, տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի ունեցել, վստահ եմ, որ ոչ։
Ռուսաստանը ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին ցանկացած դեպքում ներկայացված կլինի բարձր մակարդակով, նրա մասնակցությունը կլինի արդյունավետ և գործուն: Դրա մասին ТАСС գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։
Ըստ EIA-ի (Էներգետիկայի տեղեկատվության վարչության) տվյալների՝ շաբաթվա ընթացքում նավթի առևտրային պաշարներն աճել են ավելի քան 2 միլիոն բարելով՝ հասնելով 411 միլիոնի: Բենզինի պաշարներն ավելացել են 765 հազար բարելով, իսկ դիստիլյատներինը՝ 1,4 միլիոնով։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսման ֆոնին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 94 դոլարը, իսկ շաբաթական գների աճը կազմել է 16%։
Օնլայն կազինոների ինքնաարգելափակման կոճակը գործում է. ազատե՛ք ձեր խաղացող ընկերներին կախվածությունից. Հայկ Սարգսյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։
Ամերիկացիները դեմ չեն պատերազմին: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են լրատվամիջոցները:
«Այս վարկն Ուկրաինային ապահովում է կանխատեսելի ֆինանսական աջակցությամբ, որն անհրաժեշտ է առաջիկա երկու տարվա ընթացքում բյուջետային և պաշտպանական ծախսերը հոգալու համար»,-ասվում է ԵՄ հայտարարության մեջ։
Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։
Կրեմլը չունի տեղեկատվություն Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրաբար անցկացված հանդիպման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
Մինչ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական պրոցեսը նոր երանգներ է ստանում, նրա խնամի, ԱԺ 8-րդ գումարման ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շարունակում է արձակուրդում գտնվել։
Բուլղարիայի իշխանությունները, սպառելով ինքնուրույնության պաշարը, ամերիկյան զինվորականներին թույլ են տվել երկարաժամկետ օգտագործել «Բեզմեր» ավիաբազան: Խոսքը նախևառաջ լցավորիչ ինքնաթիռների տեղակայման մասին է, որոնք պետք է ապահովեն ԱՄՆ-ի գործողությունները մերձավորարևելյան ուղղությամբ, գրում է The European Conservative-ը:
Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն երկու տարվա ծրագրով նպատակ ունեն նվազեցնել Իրանի տնտեսական և քաղաքական լծակը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Միջին միջանցքը․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է «Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանը։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրամայել է կասեցնել մի քանի պաշտոնյաների աշխատանքը, որոնց մոտ թմրանյութերի թեստի դրական արդյունք է արձանագրվել. հաղորդում է Paris Match-ը։
Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ xAI-ի արհեստական բանականությամբ (AI) աշխատող տեսանյութերի գեներատոր Grok Imagine-ը կստեղծի Հոմերոսի «Ոդիսական»-ի հիման վրա լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է այս տարվա վերջին։ Այս մասին հայտարարել է X սոցիալական հարթակում։ Մասկի խոսքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմը կլինի պատմականորեն ճշգրիտ և հավատարիմ հույն հեղինակի գեղարվեստական տեսլականին։
Հունիսի 27-ին մեր՝ «Ինչո՞ւ են 2025 թվականի համեմատ բանակում մահվան դեպքերը շատացել, ինչո՞ւ են ՊՆ-ն և ՔԿ-ն դարձել առավել գաղտնապահ» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք տարվա սկզբից մինչ այդ պահը բանակում արձանագրված մահվան դեպքերը: