Պատասխանելով մեր հարցին ՝ եթե ձեր կողմից ներկայացված ծրագիրն ընդունվի, դուք ազգային համաձայնության կառավարությանը մաս կկազմե՞ք, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Իհարկե, եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերը ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա՝ ինչո՞ւ ոչ»:
«Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերևս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է: Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միևնույն արժեքային համակարգը կրող, միևնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միևնույն կաթսայում:
Այսօր Գյումրիի թատերական հրապարակում տեղի ունեցած նախահավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետի հրաժարականին, ասել է, որ նրան զոհ տվեցին: Այնուհետ նույն բառը թարգմանել է ռուսերեն՝ ասելով. «Ժերտվա տվեցին»:
Եթե բանակցությունները հաջողվեն, մենք կտեսնենք թեկնածու, որն ընդունելի կլինի բոլոր հիմնական, շեշտում եմ՝ հիմնական, խաղացողների համար, իսկ եթե չհաջողվի համաձայնության հասնել, ապա ստիպված կլինեն պահուստները «քչփորել», խաղաթղթերը խառնել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների դռնփակ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո Գ. Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձևավորվել և արդեն իսկ բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ է, իմ թվարկված խնդիրները լուծվե՞լ են. իհարկե` ոչ: Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Շախմատի մեծ խաղ է գնում հիմա: Հիմա հայտարարում եմ՝ ով խաղում է՝ թող խաղա: Ով մեզ հետ միասին չկանգնեց ամբողջական իշխանափոխության համար եւ գնաց բազարի, թող ժողովրդի անունից չխոսի: Հասել ենք մի կետի, որ հենց այս ամիս՝ ապրիլին, լուծելու ենք այն կարեւոր հարցը, որը մեզ չհաջողվեց ուղիղ մեկ տարի առաջ:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին բարելավել տարածքային կառավարումը` միջհամայնքային համագործակցությունը խրախուսելու, համայնքների ավագանիների կարողությունները հզորացնելու և վարչական հսկողությունը սահմանափակելու միջոցով»,-ասել է պրն. Մերմագենը:
Ուկրաինայում McDonald’s-ի առաջին կետը բացվել է 1997 թվականին, մայրաքաղաք Կիևում:
Երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀ կառավարության ղեկավարի նշանակումը Հանրապետության նախագահի և մեծամասնության մենաշնորհն է, բայց միաժամանակ նշել էր, որ Սահմանադրության պահանջի համաձայն՝ Հանրապետության նախագահը կառավարության կազմը կքննարկի ԱԺ մեծամասնության և խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածություն առաջադրման դեպքում շեշտը դնելու է քրդերի աջակցությունը ստանալու վրա:
Մտածում ենք Կիևում նույնպես այդպիսի կենտրոն ստեղծելու մասին:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը կարծում է, որ իր ղեկավարած կուսակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կայացման փուլում են, ի տարբերություն Հայ հեղափոխական դաշնակցության:Այս մասին Արա Հարությունյանն ասել է Արցախի պետական համալսարանի պատմա-քաղաքագիտական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Հարցին էլ, թե ԲՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին առաջադրելո՞ւ է, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Որովհետև այնպես չէ, որ Կառավարությունը մեխանիկորեն հրաժարական է տալիս, մենք ունեինք քառյակի կողմից միասնական մշակած տեսակետներ, թե ինչպիսին է լինելու ապագա Կառավարության գործունեությունը և մենք այս շրջանակներում ենք անելու»:
Դա իսկապես շատ կարևոր է, որ Ռուսաստանը ցուցադրի ապաէսկալացում սկսելու իր մտադրությունը՝ հետ քաշելով իր զորքերը:
«Մենք ներկայացնում ենք այլընտրանքային ծրագիր և եթե այն կընդունվի մեծամասնության կողմից՝ կարելի է քննարկել անհատների հարցը: Մենք ընդդեմի չենք գնում, մեր մոտեցումը եղել է հանուն և մենք համագործակցում ենք պետության մեջ համակարգային, արմատական փոփոխությունների համար»:
Դա տեղի է ունեցել հարկեր վճարելուց խուսափելու գործով դատարանում վճռորոշ շաբաթվա շեմին:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ը:
Եվ այս առումով` այս հրաժարականը Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելուց առաջ կօգնի փրկել Տիգրան Սարգսյանի հեղինակությունը: Բայց ավելի խորը խնդիրն այն է, թե ով կլինի հաջորդ վարչապետը:
Տան արժեքը կազմում է 9.5 միլիոն դոլար:
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստն այսօր բավական երկար տևեց՝ շուրջ 2.5 ժամ:
Վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել:
Դա դատախազությանը հնարավորություն կտա քրեական հետապնդում սկսել պատգամավորների նկատմամբ՝ առանց խորհրդարանի համաձայնությունը ստանալու:
Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում:
Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական դռնփակ նիստից հետո «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քառյակը պատրաստ է շարունակել միասնական աշխատանքը, սակայն, թե ինչ օրակարգով՝ դեռևս հայտնի չէ: «Առաջիկայում կհստակեցվի»,- ասաց նա՝ հավելելով, թե շուտով քառյակը հանդես կգա պարտադիր կուտակայինի մասին հայտարարությամբ:
Աբաշիձեն հավելել է, որ վաղ թե ուշ այդ հանդիպումը տեղի է ունենալու: