Բաժիններ՝

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Էլվիս Փրեսլիի տուն-թանգարանը

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի նահանգում վաճառքի է հանվել Էլվիս Փրեսլիի թանգարանի վերածված շքեղ առանձնատունը: Տան արժեքը կազմում է 9.5 միլիոն դոլար:

«Ռոք-ն-ռոլի արքան» այդ տունը վարձակալել էր 1966-1967 թվականներին: Նա մասնավորապես այդ տանն էր նշել Փրեսզիլա Վագների հետ իր հարսանիքը և անցկացրել մեղրամիս: Հայտնի է, որ այդ տան վարձակալության համար Փրեսլին ամսական վճարել է 21.000 դոլար:

1989 թվականին տունը գնել է Փրեսլիի երաժշտական ստեղծագործության ունևոր ֆանատը, ով բնօրինակ վիճակ էր հաղորդել տանը և հավաքել էր Փրեսլիին առնչվող մեծաքանակ առարկաներ: Գործարարը չէր բնակվել այդ տանը՝ փոխարենը նրանում կազմակերպելով հանրային թանգարան:

1960 թվականին կառուցված տան տարածքը կազմում է ավելի քան 510 քառակուսի մետր: Այն ունի հնգական ննջասենյակ ու լոգասենյակ: Հարակից տարածքում են գտնվում թենիսի կորտն ու լողավազանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930