Ուկրաինայում մեկնարկել է ընտրական կամպանիան՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրական գործընթացը: Վաղվանից սկսած՝ թեկնածուները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ը:
Մայիսի 25-ին (նախագահական ընտրությունների օրը) տարածքային համայանքներն ընտրելու են 38 քաղաքային ղեկավարի և երկու քաղաքային խորհրդի, այդ թվում նաև Կիևի պատգամավորներին: Ավելի վաղ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր Կիևի քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին:



