Բաժիններ՝

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է՝ կապված ծնկի շրջանում ունեցած ցավերի հետ: Դա տեղի է ունեցել հարկեր վճարելուց խուսափելու գործով դատարանում վճռորոշ շաբաթվա շեմին:

Բժիշկների կանխատեսմամբ՝ Բեռլուսկոնին կարող է բուժհիմնարկը լքել արդեն առաջիկա օրերին: Հաջորդ շաբաթ Միլանի դատարանը պետք է վճռի, թե ինչպես է պետք վարվել 77-ամյա Բեռլուսկոնիի հետ. տալ տնային կալանք, թե ուղղիչ հասարակական աշխատանքներ:

Հարկեր չվճարելուց բացի, Բեռլուսկոնին մեղադրվում է 2004-2006 թվականններին կոռուպցիայի, քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման և խորհրդարանականներին գնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս