ԵՄ-ը սպասում է, թե ՌԴ-ը երբ իր զորքերը հետ կքաշի Ուկրաինայի սահմանից. Էշթոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ռուսաստանից սպասում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացմանը ձգտելու մասին վկայություններ, այն է՝ սահմանից զորքերի հետ քաշումը:
Այս մասին Աթենքում ԵՄ-ի անդամ 28 երկրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը.
«Դա իսկապես շատ կարևոր է, որ Ռուսաստանը ցուցադրի ապաէսկալացում սկսելու իր մտադրությունը՝ հետ քաշելով իր զորքերը: Դա հենց այն է, ինչը ես հուսով եմ, որ կտեսնենք մենք: ԵՄ-ը շարունակում է ուշադիր հետևել իրադարձությունների ընթացքին»:



