Բաժիններ՝

Քրդերի դիրքորոշումը կարող է վճռորոշ դեր խաղալ Թուրքիայի նախագահական ընտրություններում. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածություն առաջադրման դեպքում շեշտը դնելու է քրդերի աջակցությունը ստանալու վրա:

Քրդերը Թուրքիայի խոշորագույն ազգային փոքրամասնությունն են՝ կազմելով բնակչության մոտ 1/5-ը: Էրդողանի խորհրդականները կարծում են, որ քրդերի քվեներն Էրդողանին անհրաժեշտ են առաջին փուլում հաղթանակ տանելու համար: Նրանք նշում են, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները կնպաստեն խաղաղության գործընթացի առաջընթացին և վճռական քայլեր ձեռնարկելուն:

Եթե Էրդողանն իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում, ապա քրդերը նրան կցուցաբերեն լուրջ աջակցություն: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս