Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի «տետ-ա-տետ» հանդիպումը: Ալիևն Էրդողանին ընդունել է իր նստավայրում:

Հանդիպման ժամանակ նրանք գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է, որ Էրդողանի ներկայիս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այդ հարցում չի փոխել իր դիրքորոշումը. «Այդ հարցում մենք չենք գնա զիջման»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930