«Հայաստանի տեղական իշխանությունները միայն սահմանափակ դերակատարություն ունեն»

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն ուսումնասիրել է Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին զեկույցը` մարտի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացած հանդիպման ժամանակ:

Կոնգրեսի զեկուցող Նայջել Մերմագենը (Միացյալ թագավորություն, ILDG), ողջունելով Հայաստանի իշխանությունների կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրարկման նպատակով գործադրված ջանքերը` մասնավորապես 2005թ. սահամանադրական բարեփոխումները և նոր օրենսդրության ընդունումը 2008թ., ընդգծեց, որ «Հայաստանի տեղական իշխանությունները միայն սահմանափակ դերակատարություն ունեն»:

«Գործնականում Հայաստանի տեղական իշխանությունները միշտ չէ, որ ունեն ամբողջական և բացառիկ լիազորություններ. տեղական ինքնակառավարման մարմինները հանդես են գալիս ավելի շատ որպես կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչներ, քան տեղական հանրային կառավարման ինքնիշխան դերակատարներ»,- բացատրել է նա:

«Ավելին, բազմաթիվ փոքր և թույլ համայնքերի գոյությունը շարունակում է Հայաստանում կառուցվածքային խնդիր մնալ»:

Ուստի Կոնգրեսն առաջարկում է Հայաստանի իշխանություններին վերանայել օրենսդրությունը` սուբսիդիարության (պատվիրակման) սկզբունքն ավելի լավ կիրարկելու և տեղական իշխանություններին հանրային հարցերի զգալի մասի կարգավորման ու կառավարման հնարավորություն ընձեռելու համար: Կոնգրեսը նաև առաջարկում է օրենսդրության մեջ ձևավորել ֆորմալ խորհրդացական մեխանիզմ` ապահովելու տեղական իշխանությունների և տեղական իշխանությունների ազգային ասոցացիաների հետ պատշաճ կերպով խորհրդակցությունն այն հարցերում, որոնք ուղղակիորեն իրենց են վերաբերվում:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին բարելավել տարածքային կառավարումը` միջհամայնքային համագործակցությունը խրախուսելու, համայնքների ավագանիների կարողությունները հզորացնելու և վարչական հսկողությունը սահմանափակելու միջոցով»,-ասել է պրն. Մերմագենը:

Կոնգրեսը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին ընդլայնել տեղական իշխանությունների սեփական միջոցները և վերանայել ֆինանսական համահարթեցման մեխանիզմները, որպեսզի ավելի ճիշտ կերպով հաղթահարվեն ֆինանսական հնարավոր աղբյուրների անհասվասար բաշխման և իրենց կողմից ապահոված ֆինասական բեռի հետևանքները:

Հայաստանը վավերացրել է Տեղական ինքնակառավարաման եվրոպական խարտիան 2002թ. հունվարի 25-ին: Խարտիայի դրույթները պարտադիր են կիրարկման համար՝ այն վավերացրած երկրների կողմից:  Խարտիան պահանջում է համապատասխանություն եվրոպական տեղական ինքնակառավարման հիմքը ձևավորող հիմնական նվազագույն սկզբունքներին: Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հետևում է այդ սկզբունքների համապատասխանությանը:

Տեսանյութեր

Լրահոս