Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաև Արթուր Բաղդասարյանի և Հովիկ Աբրահամյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների դռնփակ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո Գ. Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

168.am-ի տեղեկություններով՝ այսօր Ս. Սարգսյանի հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930