Ամբողջական իշխանափոխության հարցում քառյակում տարբեր մոտեցումներ կան

Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական դռնփակ նիստից հետո «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քառյակը պատրաստ է շարունակել միասնական աշխատանքը, սակայն, թե ինչ օրակարգով՝ դեռևս հայտնի չէ: «Առաջիկայում կհստակեցվի»,- ասաց նա՝ հավելելով, թե շուտով քառյակը հանդես կգա պարտադիր կուտակայինի մասին հայտարարությամբ:

Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 28-ին հայտարարված միասնական եռօրյա հանրահավաքներին, ապա Ռ. Հակոբյանն ասաց, թե քանի որ իրենց հանրահավաքների նպատակը վարչապետի հրաժարականն էր, ապա իրենք առաջիկայում կհստակեցնեն միասնական հանրահավաքներ անցկացնելու մասին օրակարգը: «Վարչապետի հրաժարականի հարցն արդեն դուրս է եկել, բայց միասնական միջոցառումների հարցը մեր օրակարգում կա, և առաջիկայում մենք կհստակեցնենք՝ երբ ենք պատրաստվում միասնական միջոցառումներ իրականացնել»:

Նաև հավելեց, թե իրավիճակ է փոխվել և կհստակեցնեն՝ երբ և որտեղ միջոցառումներ իրականացնել:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ քառյակը պատրաստ է աշխատել` ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այդպիսի քննարկում, օրակարգ այսօր մենք չունեինք: Բայց տարբեր քաղաքական ուժեր քառյակում տարբեր մոտեցումներ ունեն: «Ժառանգության» մոտեցումը ամբողջական իշխանափոխությունն է և համակարգային փոփոխությունները»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930