
Վրաստանում սահմանափակում են պատգամավորական անձեռնմխելիությունը

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները մտադիր են սահմանափակել պատգամավորական անձեռնմխելիությունը: Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունել է համապատասխան ուղղումները:
Դա դատախազությանը հնարավորություն կտա քրեական հետապնդում սկսել պատգամավորների նկատմամբ՝ առանց խորհրդարանի համաձայնությունը ստանալու: Ներկա դրությամբ դատախազությունը պարտավոր է նախապես ստանալ խորհրդարանի համաձայնությունը՝ նախքան որևէ պատգամավորի դեմ քրեական հետապնդում սկսելը:
Այդ ուղղումները, որոնք դեռևս ընդունվել են միայն առաջին ընթերցմամբ, նախաձեռնել են իշխող «Վրացական երազանք» դաշինքը ներկայացնող պատգամավորները: