Բաժիններ՝

Պորտուգալիա – Հայաստան խաղի մրցավարները հայտնի են

Ֆուտբոլի Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների միջև ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարներ. հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Իրֆան Պելտոն, որին եզրերում կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը ու Դավոր Բելժոն։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Գիգովիչն է, VAR-ի մրցավարները` Ջալուկա Աուրելիանոն և Դանիելե Պատերնան։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Վերջին տուրից առաջ F խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում են պորտուգալացիները։

Հունգարիայի հավաքականն ունի 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս