Հայտնի է՝ երբ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Corriere dello Sport-ի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով, իսկ նոյեմբերի 20-ից հետո կմիանա ընդհանուր խմբի մարզումներին։

Սպավում է, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի 30-ին։ Այդ օրն «Ինտերն» Իտալիայի առաջնության 13-րդ տուրում մրցելու է «Պիզայի» հետ։ Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 25-ին ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Նապոլիի» դեմ խաղում։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել։

Տեսանյութեր

Լրահոս