Դեկտեմբերից կսկսվեն չվերթերը Վրաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև

Չինական խոշորագույն Air China ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է սկսում Վրաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև, հայտնել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մասնավորապես, Պեկինի և Թբիլիսիի միջև չվերթերը կիրականացվեն այս տարվա դեկտեմբերի 2-ից։

«Չինաստանի մայրաքաղաք ուղիղ չվերթերի մեկնարկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Վրաստանի վարչապետի այցի արդյունքն է, որի ընթացքում, այլ արդիական հարցերի շարքում, քննարկվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հարցը։

Այցի շրջանակներում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին ստորագրել է «Օդային մետաքսի ճանապարհի» զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստել «Օդային մետաքսի ճանապարհի» զարգացմանը, որի նպատակն է ստեղծել լիբերալ սկզբունքների վրա հիմնված օդային տրանսպորտային միջանցքներ և ամրապնդել երկու երկրների քաղաքացիական ավիացիայի ոլորտների միջև համագործակցությունը։

Հատկանշական է, որ Air China ավիաընկերությունը վրացական շուկա է մտել 2024 թվականի դեկտեմբերին։ Ներկայում ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր է իրականացնում Թբիլիսիի և Ուրումչիի միջև և այս տարվա առաջին 10 ամիսներին տեղափոխել է 25 հազար 35 ուղևոր», — նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս