1 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, համակարգչային հափշտակության` 14, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ինքնավնասման՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 3, շորթման, դրամանենգության, կանխամտածված սնանկության, փաստաթուղթ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, անձնական ունեցվածքի գողություն և թմրամիջոցի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ջրային կենդանիների ապօրինի որսի կամ ջրային կենդանիների կամ ջրային բույսերի ապօրինի արդյունահանման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և համակարգչային հափշտակության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: