Բաժիններ՝

Դեղին տենդը 67 մարդու կյանք է խլել

Դեղին տենդը Սուդանում 67 մարդու կյանք է խլել: Ինչպես հաղորդում է allAfrica.com-ը, այսպիսի թվեր են հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու տեղական իշխանությունները: Համաձայն ԱՀԿ զեկույցի` նոյեմբերի 5-ի դրությամբ երկրում գրանցվել են դեղին տենդի 194 կասկածելի դեպքեր: Ըստ ԱՀԿ զեկույցի` դեղին տենդի դեպքերի մեծ մասը գրանցվել է Կենտրոնական Դարֆուր շրջանում:

Երկու շաբաթվա ընթացքում հիվանդների ու մահացածների թիվն աճել է երկու անգամ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ նրանք 4 միլիոն միավոր պատվաստանյութի կարիք ունեն` դեղին տենդի պոռթկմանը հակազդել կարողանալու համար: Կայքի հաղորդմամբ` Սուդանում դեղին տենդի համաճարակ բռնկվում է պարբերաբար: 2005 թվականին երկրում դեղին տենդի 600 դեպք է գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս