Թուրքիայում կարծում են, որ ռուսական գազի դադարեցումը դեպի Ուկրաինա, նոր շանս կստեղծի թուրքերի համար

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության ժամկետը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցները դիտարկումներ են անում, ըստ որոնց, Թուրքիան կարող է վերածվել կարևոր գործոնի՝ որպես գազային հաբ դարձող երկիր:

Գտնվելով էներգետիկ ուղիների կենտրոնում՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում։ «Թուրքական հոսք» և «TANAP» նախագծերը, կարող են առաջարկել գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ դեպի Եվրոպա:

Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքով և հզոր էներգետիկ ենթակառուցվածքով դիրքավորվում է որպես վերոհիշյալ ճգնաժամի հաղթահարման առանցքային խաղացող:

Տեսանյութեր

Լրահոս