
Իրանի ԱԳՆ խոսնակը Իրանի հայկական եկեղեցիների պատկերին կից շնորհավորել է քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմաիդ Բաղային հրապարակել է Սուրբ Ծննդյան ողջույնը՝ ուղղված քրիստոնյաներին՝ կից ներկայացնելով Իրանի հայկական եկեղեցիներն ու տաճարները՝ դրանց անուններով հանդերձ պատկերազարդը։
«Շնորհավորում ենք աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես մեր հավատակիցներին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Նոր տարվա սկզբի առթիվ։ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելը հնարավորություն է հիշելու այդ մեծ մարգարեի աստվածային հրահանգները, որը բոլորին արդարության, խաղաղության և բարության կոչ է անում: Իրանը` կրոնների ու մշակույթների համակեցության և փոխադարձ սիրո հարուստ պատմություն ունեցող երկիրը, հպարտանում է Աբրահամյան կրոնների ընդհանուր ժառանգությամբ»,- X-ի միկրոբլոգում զետեղված իր շնորհավորական ուղերձում նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը: