 
                        17-ամյա պատանին 10.000 անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել 3 հոգու. նա ձերբակալվել է
 
                                    Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել «Ամանորի նվերների» վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Կեղծ թղթադրամները վերցվել են:
17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        