![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Bacho-e1352482758165.jpg)
Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր նախնական կալանքի է ենթարկել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային: Նրան մեղադրանք է ներկայացվել պաշտոնական դիրքը գերազանցելու և ապօրինաբար ազատությունից զրկելու համար:
Այս գործով մյուս երկու մեղադրյալների Զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեի և չորրորդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավային 20 հազարական լարի գրավի դիմաց ազատ են արձակվել: Դատարանի դիմաց ցույց են արել նախկին իշխանական Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչները, ովքեր մեղադրյալներին համարում են քաղաքական հալածյալներ: