«Պետք է գիտակցել, որ այս տարածաշրջանում կայուն խաղաղություն չի լինելու. այդ խոսույթը պետք է աղբաման նետել, պետք է ստեղծել այդ կայուն խաղաղությունը՝ ոչ թե խոսելով, այլ ստեղծել մեխանիզմներ, որոնք դա կպարտադրեն Ադրբեջանին: Պետք է համաձայնեցնել մեր քաղաքականությունն այլ երկրների հետ և Հայաստանի կարողությունների բարձրացում իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն իրենք կնշանակեն իրենց հանդիպման ժամկետները, և հանդիպումը կնախապատրաստվի, երբ նրանք համապատասխան որոշում կայացնեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի համար մշակվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական խնդրի կարգավորումը:
Միաժամանակ, ըստ նրա, պայմանագրով նախատեսված այս կետը ինչ–որ առումով նաև վերահսկողական գործիք է` հասկանալու` պայմանագրով նախատեսված մեխանիզմները կստեղծվեն, թե ոչ, և եթե ստեղծվեն, որքանով արդյունավետ կլինեն։
Իսրայելական բանակը Գազայի հատվածում թիրախավորել է երկու պաղեստինցի արմատականի, որոնք պայթուցիկ սարք էին տեղադրում անկլավի կենտրոնական մասում գտնվող Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարի տարածքում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու մասին հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին, մեկ օրվա ընթացքում Բաքուն տարածեց նույնաբովանդակ երեք հայտարարություն՝ Հայաստանին մեղադրելով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
Եվրամիությունը հնարավորություն է փնտրում միանալու Ուկրաինայի հարցով բանակցություններին, բայց դեռ ճանապարհ չի տեսնում։
Եվրամիությունը ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի նախագահին երկրի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության գործողության ժամանակաշրջանում այլ պետություններ ուղարկելու նախագահի իրավունքի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Գերագույն ռադան։ Օրենքն Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունվել է փետրվարի 25-ին։ Փաստաթղթի համաձայն՝ ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ուղարկվել այլ պետություններ […]
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին Երևանի ու Բաքվի հայտարարություններից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Թրամփի աշխատակազմը որոշ ջանքեր է ներդրել այս ուղղությամբ։
Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին և չի մասնակցի դրան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հրատեխնիկական սարքերի կայծերի պատճառով, որոնք դիպել են դյուրավառ նյութից պատրաստված առաստաղին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, չնայած երկրում սկսված բռնություններին, որոնց հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կառավարամետ զինյալների կողմից
«Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու վերջին որոշումը լուրջ հետընթաց է անկախ լրագրության և մամուլի ազատության սկզբունքների համար, հայտարարել է Բրյուսելում գործող Օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան՝ համերաշխություն հայտնելով ռադիոկայանի լրագրողներին և անձնակազմին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Երրորդ փուլում պլանավորվում է ՀԱՊԿ-ի անդամ պայմանական պետության տարածքում խաղաղապահ գործողության նախապատրաստման խնդիրների մշակում։
Սահմանային միջադեպերը վերաճել են փոխադարձ հարվածների այն բանից հետո, երբ մարտի 17-ի առավոտյան սիրիացի անվտանգության աշխատակից է սպանվել Հոմսի շրջանում անվտանգության մեքենայի հրթիռակոծման հետևանքով։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։
Ըստ հայտարարության՝ երրորդ մասնաբաժինը ստանալու համար Կիևը բավարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք առաջադրվել են «Ուկրաինայի պլանի» շրջանակներում։
Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը։
Փոթորկի պատճառով Օկլահոմայում նաև անտառային հրդեհներ են մոլեգնում։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը՝ խրախուսելով կողմերին արագորեն ստորագրել այն։
Ի դեպ, նա նաև նշել է, որ համաձայն չէ «կարմիր գծեր» բնորոշման հետ։ Դրանք, իր խոսքով, հիմնարար սկզբունքներն են, որոնք բանակցությունների ենթակա չեն, որոնց «դիպչել չի կարելի»։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
«Մի կողմից՝ թվում է, թե սա դրական է, բայց մյուս կողմից, երբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեպքում չկա որևէ երաշխավոր, բնականաբար, այս պայմաններում խոսել այդ փաստաթղթի իրական անվտանգության երաշխիք լինելու մասին՝ ուղղակի ճիշտ չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։
Կիևի մարզում, ինչպես նաև Չեռնիգովի, Սումիի, Չերկասիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։
ԵԱՏՄ երկրների հետ 2024 թ. առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով, ՌԴ-ի հետ՝ 156 տոկոս. Պապոյան
Թրամփը քննադատել է ԵՄ-ի հետ առևտրային դեֆիցիտը, չնայած ծառայությունների ոլորտում կա առևտրային պրոֆիցիտ, և արտադրողներին հորդորել է ապրանքներ արտադրել ԱՄՆ-ում:
Միավորված ացգերի կազմակերպության հովանու ներքո մարտի 17-ին Ժնևում աշխատանքն է սկսում է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությամբ։