Բաժիններ՝

Եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանին առնչվող վառելիքատար նավերի կալանման հարցը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին սկանդինավյան և բալթյան երկրների գործընկերների հետ բանակցել է Ռուսաստանին առնչվող վառելիքատար նավերի կալանման հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրների։

«Հիլին հանդիպել է բալթյան և սկանդինավյան երկրների գործընկերների հետ՝ քննարկելու Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկերների գրավման հարցը։ Միջոցառման մասնակիցներից մեկի խոսքով՝ Արշավախմբային միավորված ուժերի՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Բալթիկ ծովի համար պատասխանատվությունը ստանձնած 10 երկրների խմբի պատվիրակների հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում»,- հաղորդում է գործակալությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը՝ ներկայացնելով գործողությունների մի շարք տարբերակներ, այդ թվում՝ տանկերների գրավման համատեղ գործողությունները։

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ պարզ չէ, թե այս նախաձեռնությանը որքանով կարող է ներգրավված լինել Միացյալ Նահանգները, սակայն, հավանաբար, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև կլինի որոշակի համակարգում։

Bloomberg-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ կապ ունենալու հիմնավորմամբ պատժամիջոցներ են սահմանել ավելի քան 600 տանկերների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս