Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ քննարկում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների տարբերակները։ Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տանը դիտարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ռազմական գործողություններ Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արձակման հնարավորությունների դեմ, ամերիկյան հատուկ ջոկատայինների կիրառմամբ գործողություններ իրանական ռազմական թիրախների դեմ։

NYT-ի փոխանցմամբ՝ B-2 ռազմավարական ռմբակոծիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղակայված այլ ռազմավարական ավիացիոն ուժեր գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ վերջնական որոշման կայացման և գործողության իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ նախապատրաստություն, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայում Պարսից ծոցի տարածաշրջանում՝ ամերիկյան ռազմակայանների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728