Շոտլանդիան կարող է անկախություն հռչակել ընտրություններից հետո. փորձագետ
Շոտլանդիան կարող է անցկացնել անկախության նոր հանրաքվե և դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից հաջորդ ընտրություններից հետո: Այս մասին լրագրողներին ասել է քաղաքական ռազմավար և Լեյբորիստական կուսակցության նախկին ավագ խորհրդական Փոլ Սինքլերը՝ պատասխանելով Շոտլանդիայի ապագայի վերաբերյալ РИА Новости-ի հարցին:
«Հարցումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հաջորդ ընտրություններում ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստանա խորհրդարանում։ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կստանա մոտ 40 տեղ։ Իմ ներկայիս մտավախությունն այն է, որ նրանք կկնքեն ևս մեկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հնարավորությունը (կուսակցություններից մեկի աջակցության դիմաց՝ խմբ.)… և մենք դուրս կգանք Միացյալ Թագավորության կազմը առանց Շոտլանդիայի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականի»,- ասել է Սինքլերը, ով մասնակցել է 2014 թվականի անկախության դեմ արշավին։
Նրա խոսքով՝ նման սցենարը դրական ավարտ չի ունենա, քանի որ շոտլանդացիների մեծ մասն այժմ սկզբունքորեն աջակցում է անկախությանը, բայց այն չի համարում առաջնահերթություն։



