ՆԱՏՕ-ն նախատեսում է բարեփոխել իր ՀՕՊ համակարգը
ՆԱՏՕ-ն նախատեսում է բարեփոխել իր ՀՕՊ համակարգը մինչև հուլիսյան գագաթնաժողովը՝ խաղաղ ժամանակների օդային պարեկային առաքելությունից անցնելով հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներից մշտական պաշտպանության մոդելի՝ հաշվի առնելով Ուկրաինայում հակամարտության դասերը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«ՆԱՏՕ-ն հուլիսյան գագաթնաժողովի համար նախապատրաստում է իր ՀՕՊ համակարգի խոշոր բարեփոխում՝ ներառելով Ուկրաինայում պատերազմի դասերը… Բարեփոխումը նախատեսում է օդային ոստիկանության համակարգից, որը ներառում է պետությունների օդային տարածքի մոնիթորինգը խաղաղ ժամանակ, անցում դեպի լիարժեք ՀՕՊ համակարգ, որը նպատակ ունի հետ մղել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով ներխուժումներն ու հարձակումները»,- գրում է հրատարակությունը։



