Ֆրանսիայում կոչ են անում պատրաստվել բարձր ինտենսիվության հակամարտության

Եվրոպան պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության հակամարտության, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության հնարավորության մասին Ֆրանսիայի իշխանությունների հայտարարություններին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

2025 թվականի նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի կորցնել իր զավակներին և տնտեսապես տուժել՝ «ռուսական սպառնալիքը» զսպելու համար։ Սակայն Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չի պլանավորում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։

«Երբ Եվրոպայում [զինված – խմբ.] հակամարտություն է, պետք է ասել, որ մենք պետք է պատրաստվենք բարձր ինտենսիվության հակամարտության: Նման հակամարտությունից խուսափելու լավագույն միջոցը այս տեսակի հակամարտությանը պատրաստվելն է»,- ասել է Վոտրենը Euronews-ի եթերում:

Տեսանյութեր

Լրահոս