ԱՄՆ նախագահը պատրաստվում է այցելել Վենեսուելա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Վենեսուելա։

«Ես պատրաստվում եմ այցելել Վենեսուելա»,- ասել է Թրամփը Սպիտակ տան հրապարակած ուղիղ եթերում ունեցած ելույթի ընթացքում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները շատ լավ հարաբերություններ ունի Վենեսուելայի նախագահի հետ։

ԱՄՆ նախագահը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել նախատեսվող այցի ժամկետների կամ օրակարգի վերաբերյալ։

Ավելի վաղ, Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ հրավեր է ստացել այցելելու Միացյալ Նահանգներ և քննարկում է այն ընդունելու հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728