Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննարկում են հեռահար հրթիռների նոր սերնդի մշակման հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան քննարկում են հեռահար հրթիռների նոր սերնդի մշակման հարցը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Դիվանագիտական լուծման վերաբերյալ, թերևս կցանկանայի նշել, որ չնայած Միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դադարեցմանը, սա թույլ կտա մեզ փակել առկա բացը։ Եվ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և շատ այլ եվրոպական մասնակիցների հետ մեր վարած քննարկումները չափազանց կարևոր են՝ նպատակ ունենալով ստեղծել հեռահար հրթիռների նոր սերունդ, որը Եվրոպային նոր առավելություն կտա»,- ասել է նա։



