Մեծ Բրիտանիան 500 միլիոն դոլար կծախսի հիպերձայնային զենքի ստեղծման վրա

Մեծ Բրիտանիան այս տարի 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 500 միլիոն դոլար) կծախսի հիպերձայնային և հեռահար զենքի մշակման վրա: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Մեծ Բրիտանիան ընդլայնում է համագործակցությունը եվրոպական հիմնական դաշնակիցների հետ՝ նոր հեռահարության ճշգրիտ և հիպերձայնային զենքերի մշակման հարցում: Այս նախագծերի վրա ծախսերը ընթացիկ ֆինանսական տարում կգերազանցեն 400 միլիոն ֆունտ ստեռլինգը»,- ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ֆրանսիայի և Իտալիայի հետ համատեղ Stratus նախագծին, որը նախատեսված է Storm Shadow-ին փոխարինող նոր սերնդի հրթիռ մշակելու համար: Նոր հրթիռները նախատեսված կլինեն թշնամու նավերը և ՀՕՊ համակարգերը ոչնչացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս