2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ. Դեսպանատուն
2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, ում անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել Արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS)։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Բոլոր դիմորդները, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան ապացուցել, որ համապատասխանում են վիզա ստանալու պահանջներին։ Ամրագրե՛ք ձեր հարցազրույցի օրը հիմա, որպեսզի պատրաստ լինեք ձեր ճամփորդությանն այս ամռանը։ Հավելյալ տեղեկության համար այցելեք հղումով»,-մանրամասնում են դեսպանատնից։



