Քաղաքագետը գնահատել է Մերկելի՝ Գերմանիայի նախագահ դառնալու հնարավորությունները
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով՝ նախկին կանցլեր Անգելա Մերկելը շատ մեծ հնարավորություն ունի դառնալու Գերմանիայի հաջորդ նախագահը. նա քիչ մրցակիցներ ունի։
Ավելի վաղ Bild տաբլոիդը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությանը մոտ կանգնած անձինք մտահոգված են այն լուրերից, որ նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարող է դառնալ Գերմանիայի նոր նախագահը։
«Բանն այն է, որ Գերմանիայում կա կոնսենսուս, որ հաջորդ նախագահը պետք է լինի կին: Հետևաբար, Մերկելի՝ Գերմանիայի նախագահ դառնալու հնարավորությունները իսկապես աճում են: Նա քիչ մրցակիցներ ունի, չնայած մրցակցություն միշտ էլ կա»,- ասել է Ռարը aif.ru-ի հետ զրույցում:



