Ռազմական հարվածների հետևանքով Էներգոդարում էլեկտրաէներգիայի ընդհատումները լրացուցիչ լարվածություն են ստեղծում Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների համար՝ դրանով իսկ ազդելով միջուկային անվտանգության վրա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է՝ գործադրվում են բոլոր ջանքերը դեպի Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենի արգելանքին առնչվող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացվել է, սակայն ազդեցությունը դեռ նկատվում է որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում։ Այս մասին հայտնել են «Microsoft» ընկերությունից։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր հակամարտություններում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ժամանակ։
Այսօր գոյություն ունեցող աշխարհը լրիվ այլ է․ մենք ապրում ենք նոր կառուցվող կառուցակարգերում, ինչ-որ տեղ նաև տրանսֆորմացիոն հասարակարգում․ այն ինչ գոյություն ուներ մինչև 2017-18 թվականներին, այլևս գոյություն չունի։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ Պոտսդամի կոնֆերանսից հետո ստեղծված աշխարհակարգն այլևս չկա, այն վերացել է, այժմ առկա է լրիվ այլ գեոպոլիտիկ «ռասկլադ»։
Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը պայմանավորված է երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ներկա մակարդակի մասին։
Եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվեն Ուկրաինայում պատերազմի երկարաձգմանը՝ տասը տարով, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 18-ին խոսնակի պաշտոնում վերընտրել են նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակից Յաել Բրաուն-Պիվեին։
Ավելին՝ ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը,զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել եւ միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան/մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ/ կամ Պարսկաստանը, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։
Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը: Այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։ Ըստ CNN-ի՝ հուլիսի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի խոշոր ավիաընկերությունների՝ Delta-ի, United Airlines-ի և American Airlines-ի բոլոր չվերթերը չեղարկվել են կապի խնդիրների պատճառով։ Հուլիսի 18-ին CNN-ը հայտնել էր, որ Microsoft-ի խնդիրների պատճառով Frontier ավիաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել […]
Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը, որով նա պահանջում է չեղարկել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Սոմալիի նավթի ու հանքային պաշարների նախարարը Աբդիրիզաք Օմար Մոհամեդը Ստամբուլում մասնակցել են երկու երկրների միջև «Ածխաջրածնի որոնման և արդյունահանման» համաձայնագրի ստորագրման արարողությանը։
Բանգլադեշում պետական պաշտոնների քվոտավորման համակարգի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 39 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։
Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու հեղինակած 11-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքի շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Գարրի Կասպարովի անունը։
Յակուտիայում ընթանում են Robinson R44II ուղղաթիռի որոնողական աշխատանքները, հաղորդում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը՝ նշելով, որ ուղղաթիռն անհետացել է Ալդանի շրջանում ուղղաթիռի վթարային փարոսն ակտիվանալուց հետո։
Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը և խաղաղ գործընթացին. այս մասին Լոնդոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ն արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։
Եվրամիությունը սկսել է ակտիվորեն գնել ռուսական մետաղներ: Գարնան վերջում երկաթի գնումներն աճել ու հասել են 2022թ.-ից ի վեր մաքսիմումին: Սրա մասին են խոսում եվրոպական վիճակագրության տվյալները:
Իմ առաջին զրուցակիցն Արմեն Աշոտյանն է՝ մարդ, ով իր գործունեության և սկզբունքների համար ավելի քան մեկ տարի է անազատության մեջ է, բայց շատ ավելի ազատ ու արդյունավետ աշխատանքային վիճակում է, քան՝ ֆիզիկապես ազատ շատերը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, իր դեմ իրականացված մահափորձից 5 օր անց։ Fox News-ը նշում է, որ իր առաջադրումն ընդունելիս Թրամփը կենտրոնացել է ազգային միասնության վրա, նաև պատմել է իր դեմ մահափորձին հաջորդող րոպեների մանրամասները։
Այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Գիշերը Թել Ավիվը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տեսակետները՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնելու և Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու ևս մեկ վառ օրինակ են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադե
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքը քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև չճանաչված Կոսովոյի ղեկավար Վյոսա Օսմանիի հետ ԵԱՀԿ-ում Հելսինկյան առաջիկա նախագահության հարցը։
CNN–ը հայտնում է, որ Սպիտակ տանն ու Բայդենի նախընտրական շտաբում արդեն ձևավորվել է ընկալում, որ նա չի կարող մնալ ընտրապայքարում։
Ռուսաստանի Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել արգելել թուրքական հեռուստասերիալների ցուցադրումը Ռուսաստանում։ Այդ մասին նա հայտնել է ռուսական ռադիոյի հաղորդումներից մեկի ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդմամբ՝ AIR CHINA-ն դիտարկում է ընթացիկ տարվա սեպտեմբերից շաբաթական 3 անգամ Թբիլիսի և Ուրումչի քաղաքների միջև թռիչքների իրականացումը, և ավիաընկերության հետ խորհրդակցություններն ակտիվորեն ընթանում են թռիչքներն սկսելու նպատակով։