Ֆինլանդիայի նախագահը թվարկել է այն երկրները, որոնք կցանկանար տեսնել ԵՄ-ի կազմում

Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ ինքը կցանկանար Նորվեգիան, Իսլանդիան և Միացյալ Թագավորությունը տեսնել Եվրամիության կազմում։

«ԵՄ անդամակցությունը որոշում է, որը Նորվեգիան պետք է ինքը կայացնի, չնայած ես անձամբ կցանկանայի, որ Միացյալ Թագավորությունը, Իսլանդիան և Նորվեգիան միանան»,- ասել է Ստուբը նորվեգական VG թերթին տված հարցազրույցում։

Ստուբի խոսքով՝ եվրոպացի առաջնորդը, որի հետ նա ամենահաճախ է շփվում, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն է։ Թերթի տվյալներով՝ երկու առաջնորդները ամեն օր զանգահարում և հաղորդագրություններ են ուղարկում միմյանց։

Տեսանյութեր

Լրահոս