Թրամփի նոր մաքսատուրքը կխախտի ԵՄ-ի հետ համաձայնագիրը. լրատվամիջոցներ
Եվրամիությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բարձրացված գլոբալ մաքսատուրքը կխախտի ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը և ակնկալում է, որ մի շարք ապրանքների գները կբարձրանան, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Եվրոպական հանձնաժողովը… երկուշաբթի օրը օրենսդիրներին տեղեկացրեց, որ նոր գլոբալ մաքսատուրքը կավելացվի արդեն իսկ գոյություն ունեցողներին… Նոր սակագինը նշանակում է, որ որոշ ապրանքների գները կգերազանցեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրում համաձայնեցված 15%-ի շեմը»,- նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթը, տեքստիլը և քիմիական նյութերը, այսպիսով կենթարկվեն համաձայնագրում նշված 15% մակարդակը գերազանցող սակագների։



