Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի զորավարժությանը

Իտալիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Դինամիկ Մանտա 2026» (DYMA 26) զորավարժությունները, որոնք ուղղված են դաշնակից երկրների միջև ստորջրյա պաշտպանության մարտերի ժամանակ համագործակցության բարելավմանը և պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զորավարժությանը մասնակցում են Իտալիայի, Թուրքիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Կանադայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ռազմածոավյին ուժերը։

Զորավարժությունն ընթանում է Իտալիայի Սիցիլիա կղզում և Թուրքիայից մասնակցում է ռազմածովային ուժերի «TCG 1. İnönü» սուզանավը և «P-72» ծովային պարեկային ինքնաթիռը, որոնք իրականացրել են տարբեր տեսակի վարժանքներ։

Կկիրառվեն ծովային պատերազմում գործածվող մարտավարությունները, որոնք կլինեն թե՛ ավանդական, թե՛ առաջադեմ մեխանիզմներ։ Զորավարժությունը կտևի մինչև մարտի 6-ը։

Տեսանյութեր

Լրահոս