Հայտնաբերվել է Էփշտեյնի համակարգիչների և լուսանկարների պահման գաղտնի վայրը
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը լուսանկարներ և համակարգիչներ է թաքցրել ԱՄՆ տարբեր նահանգների գաղտնի պահեստներում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
«[Էփշտեյնը] վարձակալել է վեց պահեստային տարածք ԱՄՆ տարբեր նահանգներում և օգտագործել դրանք իր սեփականությունից իրեր, այդ թվում՝ համակարգիչներ թաքցնելու համար»,- հետաքննությունից հետո հաղորդել են լրագրողները։
Հրապարակման համաձայն՝ դեռևս 2000-ականների կեսերին Ջեֆրի Էփշտեյնը տեղեկատվություն է ստացել իր տան մոտալուտ խուզարկության մասին։ Այնուհետև նա վարձել է մասնավոր խուզարկուների՝ համակարգիչները գաղտնի պահեստ տեղափոխելու համար։ Վերջիններս դրա համար ստացել են տասնյակ հազարավոր դոլարներ։



