Ի՞նչ է փոխանցել իրանական կողմը Պապիկյանին. «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը գրում է. «Թեհրանում հանդիպել են ԻԻՀ և ՀՀ պաշտպանության նախարարներ Ազիզ Նասիրզադեն և Սուրեն Պապիկյանը: Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրությունների՝ Նասիրզադեն վերահաստատել է տարածաշրջանային զարգացումների հարցում ԻԻՀ դիրքորոշումը: Այն է՝

«Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրության խաթարմանը,
Պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը,
Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով,
Թեհրանը զգայուն է արտատարածաշրջանային երկրների միջամտության նկատմամբ»:

Նասիրզադեն նաև հայտնել է, որ «հետագա համագործակցությունների համար լավ ծրագրեր են նախատեսվել»։

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները միշտ խաղաղության ու բարեկամության հիման վրա են եղել: Այս հանդիպումը պաշտպանական, ռազմական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում երկու երկրների կամքի ցուցիչ է»,-ասել է իրանցի նախարարը:

Պապիկյանն ընդգծել է, որ «Հայաստանը երբեք վտանգի աղբյուր չի լինի իր պատմական հարևանի համար»»:

Տեսանյութեր

Լրահոս