ԱՄՆ-ն կավելացնի B-21 կործանիչների արտադրությունը

Միացյալ Նահանգները կավելացնի B-21 ռազմավարական ռմբակոծիչների արտադրությունը։ Այս մասին հաղորդում է Breaking Defense-ը:

Պորտալի տվյալներով՝ Northrop Grumman-ի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի միջև կնքված համաձայնագիրը ներառում է 4,5 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ կործանիչների արտադրության ընդլայնման համար, ինչը թույլ կտա Հարավային Դակոտայի Էլսուորթի ռազմաօդային բազային 2027 թվականին ստանալ B-21 ինքնաթիռներ։ Հրատարակությունը նշում է, որ սա նախկինում նախատեսված էր 2020-ականների կեսերին։

Հունվարին 19FortyFive-ի սյունակագիր Քրիս Օսբորնը նշել է, որ ռուսական S-500 հակաօդային պաշտպանության համակարգի և ամերիկյան B-21 ռազմավարական գաղտնի ռմբակոծիչի միջև մարտը կարող է էպիկական լինել։

Տեսանյութեր

Լրահոս